Submitted by H.Aslanyan on
Արցախ

Անկախ Արցախի Հանրապետությունն իր որոշումները կայացրել է ինքնիշխանության լիարժեք իրավունքով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի այն հայտարարությունները, որոնք վերաբերանում են Ստեփանակերտում տեղադրված՝ մեծանուն հայ ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի ապամոնտաժմանը, անօրինական, մանիպուլյատիվ են և չեն արտացոլում իրականությունը։ Այս մասին ասվում է Արցախի մշակույթի նախարարության տարածած հայտարարության մեջ։

«Այվազովսկու արձանը տեղադրվել է 2021 թվականին՝ իրավական և թափանցիկ նախաձեռնության շրջանակում, որը կյանքի է կոչվել Արցախի Հանրապետության պետական մարմինների, Արցախի ռուսական համայնքի և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության համագործակցությամբ։ Այն պնդումը, թե հուշարձանը տեղադրվել է իբր առանց ադրբեջանական իշխանությունների «թույլտվության» և այդ իսկ պատճառով ապամոնտաժվել է, հիմք չունեցող փորձ է՝ արդարացնելու մշակութային վանդալիզմի ակտը։

Պետք է հստակ ընդգծել, որ անկախ Արցախի Հանրապետությունը իր որոշումները կայացրել է ինքնիշխանության լիարժեք իրավունքով, և որևէ պարտավորություն չի ունեցել՝ որևէ «թույլտվություն» ստանալու հարևան պետության ղեկավարությունից։

2023 թ․ սեպտեմբերին Արցախի բնակչության բռնի տեղահանությունից հետո, Ադրբեջանի օկուպացիոն վարչակազմը նպատակային կերպով անցել է հայկական պատմամշակութային հուշարձանների համակարգված ոչնչացմանը։ Այդ թվում են՝ Ստեփան Շահումյանի, Ալեքսանդր Մյասնիկյանի արձանները, ինչպես նաև տասնյակ հուշարձաններ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմին, մշակութային կենտրոններ, թանգարաններ, եկեղեցիներ ու միջնադարյան գերեզմանատներ։

Հատկանշական է, որ Ստեփանակերտ անվանումը քաղաքին տրվել է հենց Բաքվի իշխանությունների կողմից՝ 1923 թվականին, ի պատիվ հայ հեղափոխական, Բաքվի կոմիսարների առաջնորդ Ստեփան Շահումյանի։ Հետևաբար՝ բոլոր այն պնդումները, որոնք վերաբերում են «հակաօրինական» կերպով տեղադրված հայկական հուշարձաններին, ոչ պատմական, ոչ էլ իրավական հիմնավորում չունեն։

Միջազգային կառույցները՝ ՄԱԿը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Եվրոպայի խորհրդը և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող այլ միջազգային հաստատությունները՝ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն՝ արձանագրված և շարունակվող մշակութային ցեղասպանության դրսևորումներին հակազդելու համար։ Միջազգային իրավունքի ակնհայտ խախտումների պայմաններում անհետևողականությունը համարժեք է մշակութային բնույթի հանցագործությանը մասնակցելուն»,- ասված է հայտարարության մեջ։

Add new comment

From the author

Զատուլին
We cannot under any circumstances consider Armenia’s latest elections democratic — Zatulin
Նիկոլ
If there Is an Invitation, I will go to Baku in 2029 — Nikol Pashinyan
Մագատէ
Iran’s Enriched Uranium Stockpiles to Be Destroyed On-Site Under IAEA Supervision
Իրան
The United States and Iran Have Signed a Peace Agreement Consisting of 14 Points
Ֆիդան
Turkey is ready to normalize relations with Armenia when the necessary conditions are in place: Turkish Foreign Minister
Անտեր
“We will never forget what the Armenians did to us”: Aliyev