Submitted by H.Aslanyan on
Քոչարյան

Մենք չպետք է պարտվեինք, Ադրբեջանն այդ առավելությունը չուներ. Ռոբերտ Քոչարյան

Ես ուղղակի տիրապետում եմ այդ ինֆորմացիային, և այդ ճանապարհի թեման Ադրբեջանի պահանջով դարձել է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետ՝ սիմետրիա ստեղծելու համար Լաչինի միջանցքի հետ։ Այս մասին 5-րդ ալիքին տված հարցազրույցում նել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Մեղրիով ճանապարհի թեմային։

«Մենք չպետք է պարտվեինք, Ադրբեջանը այդ առավելությունը չուներ, վստահաբար եմ ձեզ ասում։ Եվ ինքը, այսպես ասենք, բանակը բարելավելու կարգախոսների տակ քանդեց բանակը, հիմա ինքը նույնն անում է եկեղեցու հետ»,- նշել է նա։

Դիտարկմանը, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը իր կառավարման տարիներին էլ բավական ընդդիմադիր կեցվածք ուներ, երբ խոսում էր քաղաքական թեմաներով, բավականին սուր հայտարարություններ իրեն թույլ էր տալիս անել, Քոչարյանն ասել է. «Կարմիր գծեր կան, որ այս իշխանությունը հատել է հեշտությամբ։ Շատ եմ մտածել, չեմ հասկացել, թե կուսակրոնությունը ինչ կապ ունի երկրի անվտանգության հետ, չեմ գտել այդ կապը։ Նիկոլ Փաշինյանը գտնում է այդ կապը»։

Add new comment

From the author

Զատուլին
We cannot under any circumstances consider Armenia’s latest elections democratic — Zatulin
Նիկոլ
If there Is an Invitation, I will go to Baku in 2029 — Nikol Pashinyan
Մագատէ
Iran’s Enriched Uranium Stockpiles to Be Destroyed On-Site Under IAEA Supervision
Իրան
The United States and Iran Have Signed a Peace Agreement Consisting of 14 Points
Ֆիդան
Turkey is ready to normalize relations with Armenia when the necessary conditions are in place: Turkish Foreign Minister
Անտեր
“We will never forget what the Armenians did to us”: Aliyev