Submitted by H.Aslanyan on
Թրամփ

Թրամփը ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի, եթե Ուկրաինայում հրադադար չհաստատվի իր հնչեցրած ժամկետում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի այն դեպքում, եթե Ուկրաինայում հրադադար չհաստատվի իր կողմից ավելի վաղ հնչեցրած ժամկետում, սակայն նշել է, որ ՌԴ-ի մոտ լավ է ստացվում խուսափել դրանցից: Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

«Պատժամիջոցներ կլինեն, բայց, կարծես, նրանք բավականին հաջողությամբ խուսափում են դրանցից։ Գիտեք, նրանք խորամանկ մարդիկ են, և նրանց բավականին հաջողվում է խուսափել դրանցից, այնպես որ տեսնենք, թե ինչ դուրս կգա դրանից»,-ասել Է Թրամփը լրագրողներին։

Add new comment