Submitted by detq-editor on
ալ-Բաքուվիի երկի արաբերեն բնօրինակի էջն ու դրա ռուսերեն թարգմանությունը և Բուզովնայի հայկական եկեղեցու ավերակները

Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը պետք է գիտակցի, որ պատմական լեգիտիմության առումով խնդիրներ կարող է ունենալ հենց Ապշերոնյան թերակղզում. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանն իր տելեգրամյան ալիքում գրել է.

«Երբ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը Հայաստանի Հանրապետությունը լկտիորեն «կոչում է» մտացածին «Արևմտյան Ադրբեջան», պետք է գիտակցի, որ պատմական լեգիտիմության առումով խնդիրներ կարող է ունենալ հենց Ապշերոնյան թերակղզում։

Մասնավորապես, 14-15-րդ դարերի հեղինակ, արմատներով Բաքվից սերող աշխարհագիր Ալ-Բաքուվին, նկարագրելով Ապշերոնյան թերակղզին և Բաքուն 15-րդ դարում, խոսում է քաղաքի մոտակայքի գյուղերի՝ քրիստոնյաներով բնակեցված լինելու մասին։ 

Հետագա ժամանակահատվածից մենք տեղեկություններ ունենք այդ գյուղերում հայկական բնակչության մասին, ուստի Ապշերոնում հայերը հաստատվել են առնվազն 500-600 տարի առաջ, իսկ այստեղ նրանց մշակութային ժառանգության վերջին մնացորդներից Բուզովնա ավանի հայկական եկեղեցին բարբարոսները ավերել են»։

Գրառմանը կից Վարդան Ոսկանյանը հրապարակել է Ալ-Բաքուվիի երկի արաբերեն բնօրինակի էջն ու դրա ռուսերեն թարգմանությունը և Բուզովնայի հայկական եկեղեցու ավերակները։ 

 

Add new comment