Ալիևի վերջնախաղը․ պատանդ վերցված խաղաղություն
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի հոդվածը հրապարակվել է «EVNReport» կայքում՝ անգլերեն տարբերակով։ Aravot.am-ը ներկայացնում է հոդվածի հայերեն թարգմանությունը։
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցվել էր մարտի 13-ին։ Սակայն, ի հեճուկս միջազգային տարբեր գործընկերների՝ մասնավորապես Սպիտակ տան կոչերին և ազդանշաններին, նախագահ Ալիևը շարունակում է հրաժարվել ստորագրել այդ պայմանագիրը։ Նա բացահայտորեն բարձրացրել է իր ստորագրության գինը՝ պահանջելով ոչ միայն հավելյալ զիջումներ Հայաստանից, այլ նաև կոնկրետ քայլեր Վաշինգտոնից և խաղաղությամբ ու տարածաշրջանային երկարաժամկետ կայունությամբ շահագրգռված այլ միջազգային գործընկերներից։
Չնայած Ալիևը հստակորեն բարձրացնում է խաղադրույքները, վերջին զարգացումները բացահայտում են խորապես մտահոգիչ իրականություն՝ Ալիևը որևէ անկեղծ մտադրություն չունի ստորագրելու պայմանագիրը։ Նրա ռազմավարությունն փաստում է, որ նա առավելագույն օգուտ է ստանում գործընթացի երկարաձգումից և նոր պահանջների առաջադրումից։ Մի շարք կարևոր ցուցիչներ վկայում են, որ Ալիևը հանձնառու չէ խաղաղության պայմանագրի վերջնականացմանը, Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչմանը, կամ երկու երկրների և ողջ տարածաշրջանի միջև հարաբերությունների նորմալացմանն ու տևական խաղաղության հաստատմանը։
Բաքուն միտումնավոր կերպով ինստիտուցիոնալացնում է «Արևմտյան Ադրբեջանի» զավթողական հայեցակարգը՝ մի թեզ, որը Իլհամ Ալիևը սկսեց ակտիվորեն շրջանառել 2022 թվականի դեկտեմբերից՝ ընդամենը երկու ամիս անց այն բանից հետո, երբ Հայաստանի վարչապետը ճանաչեց Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։ Այդ ժամանակ Ալիևը հայտարարել էր․ «Հայաստանը երբեք այս տարածաշրջանում չի եղել։ Ներկայիս Հայաստանը մեր հողն է»։
Ամբողջական հոդվածը` այստեղ։
Add new comment