Submitted by H.Aslanyan on
Հայաքվե

«Իշխող վարչախումբը հետևողականորեն կազմաքանդում է մեր երկրի անվտանգային համակարգը». «ՀայաՔվե»

Իշխող վարչախումբը հետևողականորեն կազմաքանդում է մեր երկրի անվտանգային համակարգը` նախապատրաստելով այն Թուրքիային ենթարկելուն։ 

Վարչախմբի` բազմիցս դրսևորած վարքագծային մոդելը (պատասխանատվությունից խուսափել և հետո այն ուրիշների վրա բարդել) և քաղաքական իներցիան թույլ չեն տա նրան կանխելու Հայաստանի վրա ծրագրված (և փաստացի Ալիևի կողմից արդեն հայտարարված) հարձակումը, և կամ էլ դա տեղի կունենա նոր անհամաչափ զիջումների գնով։

Հայաստանում գործող իրապես ազգային ուժերի համար սա պետք է հստակ ազդակ դառնա՝ միավորելու ջանքերը, և քաղաքական պատասխանատվություն ստանձնելու երկիրը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից կլանումից փրկելու, և նոր ազգային նախագծի մեկնարկի համար։ 

Դա կարող է տեղի ունենալ ծայրահեղ դժվարին պայմաններում, ինչպես 1918 թ․, երբ Հայաստանի տարածքների մեծ մասը զավթված էր, սակայն հայության համառ դիմադրությունն ի վերջո ստիպեց թուրքերին նահանջել և հնարավորություն տալ մեզ անկախ հանրապետություն ստեղծելու։

«ՀայաՔվե» նախաձեռնություն

Add new comment

From the author

Զատուլին
We cannot under any circumstances consider Armenia’s latest elections democratic — Zatulin
Նիկոլ
If there Is an Invitation, I will go to Baku in 2029 — Nikol Pashinyan
Մագատէ
Iran’s Enriched Uranium Stockpiles to Be Destroyed On-Site Under IAEA Supervision
Իրան
The United States and Iran Have Signed a Peace Agreement Consisting of 14 Points
Ֆիդան
Turkey is ready to normalize relations with Armenia when the necessary conditions are in place: Turkish Foreign Minister
Անտեր
“We will never forget what the Armenians did to us”: Aliyev