Առաջարկված լուծումը հակամարտություն է առաջացնում ՌԴ-ի և Իրանի ֆունդամենտալ շահերի դեմ և հղի է Հայաստանի համար կործանարար աշխարհաքաղաքական էսկալացիայով. Լևոն Զուրաբյան
Արդյո՞ք Թրամփի միջնորդությամբ հայ-ադրբեջանական հաշտության գործընթացը կարող է դառնալ 1978 թվականի Քեմփ-Դեյվիդյան գործարքի նման բան, որի արդյունքում հաստատվեց կայուն խաղաղությունը Եգիպտոսի և Իսրայելի միջև։
Բազմաթիվ ռիսկային գործոններ ցույց են տալիս, որ ամենայն հավանականությամբ դա այդպես չի լինի.
Միացյալ Նահանգները Հայաստանին օգնելու կարճաժամկետ շահ ունեն, որպեսզի Ռուսաստանին դուրս մղեն Հարավային Կովկասից։ Երբ և եթե դա տեղի ունենա, ԱՄՆ-ն և Եվրոպան Հայաստանի անվտանգությանն ու տնտեսությանն աջակցելու լուրջ շահագրգռվածություն այլևս չեն ունենա։
Միացյալ Նահանգները կանգնած են լուրջ ֆինանսական ճգնաժամի առաջ, և այդ իսկ պատճառով չունեն Հայաստանի տնտեսությունն ու բանակը ուժեղացնելու համար ներդրումներ կատարելու պատրաստակամություն, ինչպես նաև Եվրոպան։
Խնդրահարույց է նաև Հայաստանին աջակցելու լոգիստիկան, իսկ Թուրքիան Արևմուտքի օգնության վրա ազդելու և այն ֆիլտրելու հսկայական լծակներ ունի։
Երկարաժամկետ առումով Թուրքիան և Ադրբեջանը շատ ավելի արժեքավոր դաշնակիցներ են Արևմուտքի և Իսրայելի համար, քան Հայաստանը։
Առաջարկված լուծումը հակամարտություն է առաջացնում Ռուսաստանի և Իրանի ֆունդամենտալ շահերի դեմ և հղի է Հայաստանի համար կործանարար աշխարհաքաղաքական էսկալացիայով։
Անգամ խաղաղության այս պլանի իդեալական, անցնցում իրականացման դեպքում Հայաստանը կհայտնվի Ադրբեջանից տնտեսական հսկայական կախվածության մեջ, որը թույլ կտա նրան Հայաստանին պարտադրել մեր պետականությանը, ինքնիշխանությանն ու ժողովրդավարական ազատություններին սպառնացող զիջումներ։
Ավելի ճիշտ քաղաքականություն է՝ այնպիսի լուծումներ փնտրել, որոնք Հայաստանում կներդաշնակեցնեն աշխարհաքաղաքական խաղացողների շահերը։
Լևոն Զուրաբյան
Add new comment