Բաղայի

Թեհրանը դեմ է Հվ. Կովկասում արտատարածաշրջանային ուժերի միջամտությանը․ Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանը դեմ է Հարավային Կովկասում արտատարածաշրջանային ուժերի միջամտությանը։ Այս մասին հայտարարել Իրանի ԱԳՆ խոսնակ Բաղային։

«Իրանը, ողջունելով տարածաշրջանային հաղորդակցման ուղիների ընդլայնումը տնտեսական զարգացման նպատակով, շեշտում է, որ այս գործողությունները չպետք է խախտեն միջազգային իրավունքը, միջազգային սահմանները, ազգային ինքնիշխանությունը կամ աշխարհաքաղաքական կառուցվածքները։

Արտատարածաշրջանային ուժերի միջամտությունը այս ոլորտում, Իրանի տեսանկյունից, վնասակար է տարածաշրջանի անվտանգության և կայունության համար, և Իրանը իր ընդդիմությունն արդեն բացահայտ արտահայտել է»,- հայտնել է Բաղային։

Add new comment