Submitted by detq-editor on
Էրդողանը հայտնել է, թե երբ շահագործման կհանձնվի Թուրքիայում առաջին ատոմակայանը

Էրդողանը հայտնել է, թե երբ շահագործման կհանձնվի Թուրքիայում առաջին ատոմակայանը

Թուրքիայում առաջին ատոմակայանի՝ «Աքքույու» ԱԷԿ-ի գործարկումը կարևոր ներդրում կլինի երկրի էլեկտրամատակարարման գործում։

Այս մասին հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բալըքեսիր նահանգում ունեցած ելույթի ժամանակ։

«Առաջիկա ամիսներին մենք կգործարկենք «Աքքույու» ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը։ Բոլոր ագրեգատների գործարկումով այս կայանը շատ կարևոր ներդրում կունենա մեր երկրի անխափան և հավասարակշռված էլեկտրամատակարարման գործում»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։

Նա նաև նշել է, որ երկիրը մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա է ստանում արևային էներգիայից, իսկ հողմակայանների համար նախագծեր են նախապատրաստվում։

«Հիդրոէներգետիկայի և ատոմային էներգետիկայի զարգացումը նպաստում է «կանաչ էներգիայի» ստացմանը։ Մեր անցած ճանապարհը ցույց է տալիս, որ մենք պատրաստ ենք մտնել աշխարհի լավագույն երկրների տասնյակը վերականգնվող աղբյուրներից էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում»,- հավելել է Էրդողանը։

Նշենք, որ «Աքքույու»-ն Թուրքիայի առաջին ատոմակայանն է․ այն կառուցվում է Մերսին նահանգում «Ռոսատոմ» ընկերության կողմից։ Ատոմակայանի վերաբերյալ միջկառավարական համաձայնագիրը Թուրքիայի և ՌԴ-ի միջև կնքվել էր 2010 թվականի մայիսին։

Add new comment