Submitted by H.Aslanyan on
Հրապարակ

Սյունիքում սկսել են «խաղաղության» քարոզը․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Չնայած ամեն տարի Սյունիքում համայնքների օրվա առիթով միջոցառումներ են կազմակերպվել, սակայն այս տարի ներքին հրահանգ կա, որ մեծ շուքով նշվեն այդ օրերը։ Օգոստոսի 15-ին՝ Գորիսի, 16-ին՝ Կապանի, 24-ին՝ Քաջարանի օրերն են: Որոշվել է սյունեցիներին տոն պարգեւել, իշխանության նկատմամբ դրական վերաբերմունք առաջացնել։

Օրեր առաջ էլ Տեղ սահմանամերձ համայնքն է առաջին անգամ նշել համայնքի տոնը, որին անգամ Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանն է մասնակցել, որը վերջին շրջանում չէր մասնակցում մարզային միջոցառումներին, հատկապես նրանց, որոնց ներկա էր մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: Մեզ ասացին, որ մարզպետի հետ հարաբերությունները վերականգնվել են` Փարսյանը նաեւ ուղեկցում էր շաբաթներ առաջ եռօրյա այցով Սյունիք մեկնած ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին։

Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցն անգամ վաշինգտոնյան համաձայնագրին է իր ելույթում անդրադարձել, ասել, որ Դոնալդ Թրամփի երաշխավորությամբ խաղաղության հռչակագրի նախաստորագրումն արժեքավոր փաստաթուղթ է՝ խաղաղության մասին, իսկ Տեղի բնակիչներն արարող-ստեղծող են, եթե խաղաղություն լինի, կստեղծեն ու լավ կապրեն»։

Add new comment

From the author

Զատուլին
We cannot under any circumstances consider Armenia’s latest elections democratic — Zatulin
Նիկոլ
If there Is an Invitation, I will go to Baku in 2029 — Nikol Pashinyan
Մագատէ
Iran’s Enriched Uranium Stockpiles to Be Destroyed On-Site Under IAEA Supervision
Իրան
The United States and Iran Have Signed a Peace Agreement Consisting of 14 Points
Ֆիդան
Turkey is ready to normalize relations with Armenia when the necessary conditions are in place: Turkish Foreign Minister
Անտեր
“We will never forget what the Armenians did to us”: Aliyev