Submitted by H.Aslanyan on
ՌԴ

Ակնհայտ է, որ ՌԴ ռազմավարական մոտեցումները, ստեղծված նոր իրադրության պայմաններում, կտրուկ փոփոխության են ենթարկվելու. Աբրահամյան

Հարավային Կովկասում գծվող նոր իրողությունների պայմաններում Ռուսաստանն աստիճանաբար բաց ու կոշտ պարտիա է սկսում այն սուբյեկտների դեմ, որոնք, ըստ ՌԴ-ի, դուրս են եկել սահմանված խաղի պայմանավորվածություններից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ադրբեջանի դեպքում նախախաղը վաղուց էր տրված, սակայն վերջին դրսևորումը Ուկրաինայի տարածքում ադրբեջանական էներգետիկ ենթակառուցվածքների խոցումն էր, որը պատասխանն է Ադրբեջանի` Ուկրաինային բաց ուղղվող աջակցությանն ու ՌԴ-ն շրջանցելու պրոյեկտներին Բաքվի աջակցությանը:

Ռուսական և ադրբեջանական սոցիալական մեդիայում փոխհրաձգություն է: ՌԴ-ից ակնարկում են Ադրբեջանի դեմ նոր կոշտ միջոցների գործադրման և հատուկ օպերացիաների իրականացման հավանականությունը, իսկ Ադրբեջանն ակնհայտորեն գերագնահատելով իր ուժերը, պատասխանում է չոր հռետորաբանուոյամբ և շանտաժային ակնարկներով:

ՌԴ-ն նույնքան բաց դեռ չի նախանշել այն կուրսը, որը ստեղծված նոր իրադրության պայմաններում առաջադրելու է Հայաստանին, սակայն ակնհայտ է, որ ՌԴ ռազմավարական մոտեցումները կտրուկ փոփոխության են ենթարկվելու»,- գրել է նա:

Add new comment