Վր

Վրաստանը պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում խաղաղությանը. Կավելաշվիլի

Վրաստանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղ համակեցությանը և պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղությանն ու կառուցողական համագործակցությանը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը։

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի կողմից երկարատև խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռնարկված քայլերը, որոնք պետք է նպաստեն տարածաշրջանի շարժմանը դեպի խաղաղություն և կայունություն»,- Կավելաշվիլիի խոսքերն է մեջբերում Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։

Նա նաև հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում խաղաղությանը

Add new comment