Submitted by H.Aslanyan on
Հայտ

Իրական խաղաղության հասնել հնարավոր չէ առանց արցախցիների իրավունքների և անվտանգության ապահովման

«Եվրոպացիներ` հանուն Արցախի» միջազգային կազմակերպության հայտարարությունը.

«Որպես «Եվրոպացիներ` հանուն Արցախի» կազմակերպություն, մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը Հարավային Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության հասնելուն։

Բայց, այնուամենայնիվ, խորապես մտահոգված ենք, որ Վաշինգտոնում կայացած վերջին հանդիպման ժամանակ հրապարակված խաղաղության հռչակագիրը պարունակում է էական բացթողումներ, որոնք կխաթարեն երկարատև կարգավորման հեռանկարները։

Իրական խաղաղության հասնել հնարավոր չէ առանց Լեռնային Ղարաբաղի/Արցախի բռնի տեղահանված հայերի իրավունքների և անվտանգության ապահովման։

Մենք կոչ ենք անում Եվրոպական Միությանը և դրա անդամ պետություններին ակտիվ և սկզբունքային դեր ստանձնել՝ ապահովելու համար, որ ցանկացած խաղաղության գործընթաց ներառի հետևյալ կարևոր դրույթները.

Բաքվում անօրինական պահվող բոլոր հայ պատանդների և բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակում։

Արցախի հայերի հավաքական անվտանգ վերադարձի ապահովում միջազգային երաշխիքների ներքո։

Հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պաշտպանություն Արցախում՝ միջազգային մոնիթորինգի միջոցով, ներառյալ արբանյակային մեխանիզմները, որպեսզի կանխվեն դրանց ոչնչացումը։

Մենք նաև խորը մտահոգություն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի արդյունավետ ձևաչափի լուծարման վերաբերյալ, որը տասնամյակներ շարունակ ապահովել է հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված գործառույթ։ Դրա բացը վտանգավոր հետևանք կունենա, որը պետք է լրացվի ուժեղ և երաշխավորված միջազգային մեխանիզմներով։

Այս համատեքստում մենք վճռականորեն աջակցում ենք Շվեյցարիայի ԼՂ խաղաղության նախաձեռնությանը և կոչ ենք անում Եվրոպական Միությանը և դրա անդամ պետություններին աջակցել այս ջանքերին՝ որպես տարածաշրջանում իրական անվտանգության և երկարատև խաղաղության հասնելու ճանապարհ:

Ավելին, Եվրոպան պետք է միանշանակորեն հստակեցնի, որ Հայաստանի դեմ ցանկացած նոր ագրեսիայի ակտ կհանգեցնի լուրջ և շոշափելի հետևանքների: Իրական խաղաղություն կարող է համարվել միայն այն, որը երաշխավորում է բոլորի հիմնարար իրավունքները և անվտանգությունը»։

Add new comment

From the author

Զատուլին
We cannot under any circumstances consider Armenia’s latest elections democratic — Zatulin
Նիկոլ
If there Is an Invitation, I will go to Baku in 2029 — Nikol Pashinyan
Մագատէ
Iran’s Enriched Uranium Stockpiles to Be Destroyed On-Site Under IAEA Supervision
Իրան
The United States and Iran Have Signed a Peace Agreement Consisting of 14 Points
Ֆիդան
Turkey is ready to normalize relations with Armenia when the necessary conditions are in place: Turkish Foreign Minister
Անտեր
“We will never forget what the Armenians did to us”: Aliyev