Submitted by H.Aslanyan on
Հրապարակ

Սահմանադրական խորհուրդը սկսում է գործընթացը․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․  Նիկոլ Փաշինյանը համաձայնություն է տվել Ադրբեջանի հերթական պահանջին՝ փոխել ՀՀ Սահմանադրությունը, մասնավորապես, հրաժարվել Անկախության հռչակագրին հղումից։

Սրա մասին է վկայում վաշինգտոնյան համաձայնագրի առաջին կետի արձանագրումն այն մասին, որ խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո «մենք ընդունեցինք Համաձայնագրի ստորագրմանը եւ վերջնական վավերացմանը հասնելու ուղղությամբ հետագա գործողությունները շարունակելու անհրաժեշտությունը եւ ընդգծեցինք մեր երկու երկրների միջեւ խաղաղության պահպանման ու ամրապնդման կարեւորությունը»։

Այս համաձայնությունից հետո պաշտոնական Բաքվից բացահայտեցին, որ տնային առաջադրանք են տվել Փաշինյանին, որ նա Սահմանադրությունը պետք է փոխի, որից հետո միայն պայմանագրի վերջնական տարբերակն իրենք կստորագրեն։ Նշենք, որ տեւական ընդմիջումից հետո սահմանադրական բարեփոխումների խորհուրդը շաբաթներ առաջ նիստ էր հրավիրել:

Մեր տեղեկություններով, այս խորհուրդն առաջիկայում ակտիվ նիստեր է անցկացնելու, որ նոր սահմանադրություն գրեն՝ փորձելով այն ներկայացնել որպես ՀՀ հասարակության կողմից իրենց առաջադրված պահանջ։

Add new comment

From the author

Զատուլին
We cannot under any circumstances consider Armenia’s latest elections democratic — Zatulin
Նիկոլ
If there Is an Invitation, I will go to Baku in 2029 — Nikol Pashinyan
Մագատէ
Iran’s Enriched Uranium Stockpiles to Be Destroyed On-Site Under IAEA Supervision
Իրան
The United States and Iran Have Signed a Peace Agreement Consisting of 14 Points
Ֆիդան
Turkey is ready to normalize relations with Armenia when the necessary conditions are in place: Turkish Foreign Minister
Անտեր
“We will never forget what the Armenians did to us”: Aliyev