Submitted by H.Aslanyan on
Նիկոլ

Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը, կյանքի կոչվելու դեպքում, շոշափելի օգուտներ է պարունակում նաև Իրանի և ՌԴ-ի համար. Փաշինյան

Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը, կյանքի կոչվելու դեպքում, շոշափելի օգուտներ է պարունակում նաև Իրանի և ՌԴ-ի համար. այս մասին ամերիկյան Fox News-ին տված հարցազրույցում ասել է  Նիկոլ Փաշինյանը:

«Քանի որ Իրանը հասանելիություն կստանա Պարսից ծոցից դեպի Սև ծով երկաթուղուն, նաև ՌԴ-ն և Իրանն իրար միջև երկաթուղային կապ ստեղծելու հնարավորություն կունենան: Եթե կենտրոնանանք այս համաձայնագրի տնտեսական կողմի վրա, ապա ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանը, ԱՄՆ-ն և Թուրքիան, այլև ՌԴ-ն ու Իրանը կստանան շատ կարևոր և իրականում շոշափելի օգուտներ: Սա իրականում աննախադեպ է, քանի որ այժմ Հարավային Կովկասից չկա երկաթուղի, որը կապի Իրանն ու ՌԴ-ն: Ուստի, կարծում եմ՝ սա շատ կարևոր համաձայնագիր է՝ բազմաթիվ օգուտներով բոլոր պետությունների և ամբողջ միջազգային հանրության, ինչպես նաև միջազգային կայունություն և անվտանգության համար»,- նշել է նա:

Փաշինյանն ընդգծել է, որ այս համաձայնագիրը կարող է դառնալ համագործակցության և խաղաղության խաչմերուկ, ինչն էլ Հայաստանի իշխանությունների նպատակն է:

«Չենք ցանկանում սադրել, լարվածություն առաջացնել: Մեր նպատակն է ունենալ կայունություն, խաղաղություն և կայուն տնտեսական զարգացում, քաղաքական համագործակցություն: Եվ ստորագրված համաձայնագիրը այս ամենի համար շատ հարմար հարթակ է»,- նշել է նա:

Add new comment

From the author

Զատուլին
We cannot under any circumstances consider Armenia’s latest elections democratic — Zatulin
Նիկոլ
If there Is an Invitation, I will go to Baku in 2029 — Nikol Pashinyan
Մագատէ
Iran’s Enriched Uranium Stockpiles to Be Destroyed On-Site Under IAEA Supervision
Իրան
The United States and Iran Have Signed a Peace Agreement Consisting of 14 Points
Ֆիդան
Turkey is ready to normalize relations with Armenia when the necessary conditions are in place: Turkish Foreign Minister
Անտեր
“We will never forget what the Armenians did to us”: Aliyev