Հաս

Թուրքիան մեծացրել է KMC-U տակտիկական հրթիռային համակարգի կարողությունները

Հունական մամուլը գրում է, որ թուրքական "Roketsan" ռազմարդյունաբերական ընկերության AGMOSS ծրագրով արդիականացված KMC-U տակտիկական հրթիռային համակարգը ստացել է մեկ կառավարման կենտրոնից վերահսկվելու հնարավորություն:

Նշվում է, որ դա Թուրքիայի համար ռազմավարական կարևորության նոր հնարավորություններ է ձևավորում:

Ընդգծվում է, որ նոր տեխնոլոգիան ապահովում է մարտական դաշտում լիակատար իրավիճակային իրազեկվածություն՝ արագացնելով որոշումների ընդունման գործընթացը։ Նոր կառավարման համակարգի ներդրումը մեծացնում է ռազմական ճկունությունն ու արդյունավետությունը բարդ մարտական պայմաններում։

Հիշատակվում է նաև, որ այս հաջողությունը ամրապնդում է թուրքական ընկերության դիրքը Թուրքիայի ռազմարդյունաբերության մեջ՝ միավորելով հրթիռային ուժերը և կառավարման առաջատար լուծումները։

Ermenihaber

Add new comment