Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը. փոխնախագահ
Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը:
«Թեհրանը կրկին հայտարարում է երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու հարցում անփոփոխ դիրքորոշման մասին»,- Ղրղզստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ ասել է Մոհամմադ Ռեզա Արեֆը:
Իրանը միևնույն ժամանակ կարծում է, որ տարածաշրջանի գործերին երրորդ ուժերի միջամտությունը չի նպաստի կայուն անվտանգությանը:
Add new comment