Ադրբեջանն օկուպացված Արցախում բնակեցրել է շուրջ 54,000 հոգու
Ադրբեջանն օկուպացված Արցախում բնակեցրել է շուրջ 54,000 հոգու: Ըստ Ադրբեջանի Պետական վիճակագրական կոմիտեի՝ օկուպացված տարածքներում ապրում է 4,325 ընտանիք՝ բաղկացած 17,204 հոգուց:
Բացի դրանից, վերակառուցման և այլ մասնագիտական աշխատանքների հետ կապված օկուպացված տարածքներում ժամանակավորապես ապրում է 35,385 մարդ։
Օկուպացված Ստեփանակերտ է տեղափոխվել 1150 ուսանող:
Հիշեցնենք, որ 2023-ին սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը զանգվածային ռազմական ագրեսիա է իրականացրել ընդդեմ Արցախի, ինչի հետևանքով շուրջ 120,000 արցախցի ենթարկվել է էթնիկ զտման ու բռնի տեղականվել պատմական հայրենիքից:
Add new comment