Ռուսաստանը բալիստիկ հրթիռով հարվածել է Խարկովին. կան վիրավորներ
Ռուսաստանը բալիստիկ հրթիռով հարվածել է Խարկովի բնակելի թաղամասերից մեկին՝ վիրավորելով առնվազն 11 մարդու։ Այս մասին տեղեկացրել են ուկրաինական իշխանությունները։
Ուկրաինայի երկրորդ ամենամեծ քաղաքը, որը գտնվում է երկրի հյուսիս-արևելքում՝ Ռուսաստանի սահմանի մոտ, պատերազմի սկսվելուց ի վեր պարբերաբար ենթարկվում է ռուսական հրթիռային և անօդաչու սարքերի հարձակումների։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնել է, որ որոշ բնակիչների տարհանել են։
Add new comment