Submitted by H.Aslanyan on
Արամ ա

Կուզեի հավատալ ԱՄՆ-ում կնքված թղթին, բայց խաբուսիկ ժպիտին չխաբնվե՛ք, հայրենաքանդ արշավը դադարեցրե՛ք. Արամ Ա.

Արամ Ա. կաթողիկոսը` Հայաստանի ներկա կացության մասին

Հայաստանի անկախության, անվտանգության ու տարածքային ամբողջականության ամուր պահպանումը կիզակետն է հայրապետի և Կիլիկիո Սուրբ Աթոռի մտահոգությունների։

Նա ընդգծեց, որ Հայաստանը ներկայում գտնվում է ներքին ճեղքերով խորացող և աննախատեսելի հետևանքներով հղի պայմաններում։ Ներքին ճակատում առանձնացրեց իշխանություն-եկեղեցի հարաբերությունը, իսկ արտաքին ճակատում հիշեցրեց վերջերս Վաշինգտոնում, ԱՄՆ նախագահի միջամտությամբ ու վկայությամբ կնքված Հայաստան–Ադրբեջան համաձայնագիրը։

«Վաշինգտոնի եռակողմ համաձայնագիրը պետք է առարկայական մոտեցումով ժողովրդին ներկայացվի։ Հայաստանի անկախության, գերիշխանության եւ տարածքային ամբողջականության անվթար պահպանումը Մեր համար գերագոյն արժեք են ու հանձնառություն»,- ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն։

Վեհափառը մտահոգությամբ նշեց, որ դարերի ընթացքում մեծ ուժերի կողմից հաճախ կռվախնձոր դարձած Հայաստանը այսօր էլ կարող է դառնալ աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ։ Նա ահազանգ հնչեցրեց՝ զգուշացնելով, որ հինը մոռացության տալու և Սփյուռքից Հայաստանը հեռացնելու փորձերը կարող են տանել դեպի ազգաքանդում։

Արամ Ա. կաթողիկոսը մեջբերեց Մովսես Խորենացու «Ողբ»-ից ու հայրենիքին ուղղված կոչ արեց.

«Սթափի՛ր, հայրենի ժողովուրդ, դու ունես ասելիք ու անելիք, որովհետև իշխանությունը դու՛ն ես, պետությունը դու՛ն ես, եկեղեցին դու՛ն ես։ Հայաստանի ապագան որոշողը նույնպես դու՛ն ես»։

Նա նաև կոչ արեց դադարեցնել լոզունգների, մեղադրանքների, սպառնալիքների ու ձերբակալությունների հայրենաքանդ արշավը և սկսել լուրջ քննարկումներ՝ հարգանքի մթնոլորտում և օրենքի ու իրավունքի սահմաններում։

«Սա է պահանջում հայրենիքը։ Այս գիտակցությամբ ու հանձնառությամբ կոչված են գործելու բոլոր պատասխանատուները՝ հանուն հայրենիքի հզորության, եկեղեցու պայծառության և ազգի միության»,– եզրափակեց Արամ Ա. կաթողիկոսը։

Add new comment

From the author

Զատուլին
We cannot under any circumstances consider Armenia’s latest elections democratic — Zatulin
Նիկոլ
If there Is an Invitation, I will go to Baku in 2029 — Nikol Pashinyan
Մագատէ
Iran’s Enriched Uranium Stockpiles to Be Destroyed On-Site Under IAEA Supervision
Իրան
The United States and Iran Have Signed a Peace Agreement Consisting of 14 Points
Ֆիդան
Turkey is ready to normalize relations with Armenia when the necessary conditions are in place: Turkish Foreign Minister
Անտեր
“We will never forget what the Armenians did to us”: Aliyev