Submitted by H.Aslanyan on
Բակյան

6 կմ լայնություն, եկամտի 40 տոկոսն ամերիկացիներին, 30 տոկոսը՝ Հայաստանին ու Ադրբեջանին, հայ-թուրքական հաշտեցում 2026 թվականի ապրիլի 24-ին Թրամփի մեկենասությամբ

Քաղաքագետ Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը.

6 կմ լայնություն, եկամտի 40 տոկոսն ամերիկացիներին, 30 տոկոսը՝ Հայաստանին ու Ադրբեջանին, հայ-թուրքական հաշտեցում 2026 թվականի ապրիլի 24-ին Թրամփի մեկենասությամբ

Իրանցի փորձագետ Ահմեդ Քազեմին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրի և Թրամփի ճանապարհ անվանակոչված Զանգեզուրի միջանցքի մասին հետաքրքիր մանրամասներ է հաղորդում:

Իրանական աղբյուրների հաղորդմամբ` միջանցքի լայնությունը լինելու է 6 կիլոմետր, աչքներս լույս, բայց սա դեռ ամբողջը չէ, այն միանալու է  Թուրքիայի հարավ-արևելքում «Դավթի միջանցքի» հետ: Աբու-Դաբիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև ձեռք բերված համաձայնության արդյունքում նախատեսվում է վերջնական փաստաթուղթը ստորագրել Ստամբուլում 2026 թվականի ապրիլի 24-ին նախագահ Թրամփի մասնակցությամբ: Կարծում եմ, չափազանց խորհրդանշական ուղերձ է: Միջանցքը կառավարող ներդրումային միջազգային կոնսորցիումը բաղկացած կլինի 9 մասնակիցներից, ում միջև կբաժանվի եկամուտը: 40 տոկոսն ամերիկյան մասնաբաժինն է, 30 տոկոսը՝ Հայաստանի և Ադրբեջանի: Հատկանշական է, որ Հայաստանի տարածքով անցնող միջանցքի շահագործումից ստացվող եկամուտների մասին է խոսքը: Մնացած երեսուն տոկոսը վերջնականապես բաշխված չէ, ներկայում այդ խնդրով բանակցությունները շարունակվում են տարածաշրջանային երկրների հետ: Հատկանշական է, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին առաջիկա քսան տարիների համար իշխանության մնալու դաբրո է տրվել:  

Քազեմին տեսակետ է հայտնում, որ այս նախագծերի արմատները պետք է փնտրել Արցախյան վերջին պատերազմներում, որոնց արդյունքում ինքնահռչակված Արցախի Հանրապետության ոչնչացումով  վերացվեց «թուրք-իսրայելական թաքֆիրի» առանցքին խանգարող խոչընդոտը: Իրանցի փորձագետը կարծիք է հայտնում, որ Արցախյան հիմնախնդրի նման լուծումը Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված նախնական համաձայնության արդյունք է, որի հիմքում երկու երկրների անդամակցությունն է ՆԱՏՕ-ին արդեն տեսանելի ապագայում: Արցախյան հարցը ՆԱՏՕ-ի Կանոնադրության 5-րդ հոդվածի համաձայն թույլ չէր տալիս քննարկել երկու երկրների հնարավոր անդամակցությունը: Հատկանշական է, որ Փաշինյանի հրաժարումը Հայաստանի սուվերեն տարածքի ադրբեջանական օկուպացիայի դեմ բողոքելու միջազգային իրավական գործիքակազմի կիրառումից մեկնաբանվում է հենց այս դիտակետից:

Վերջին օրերին իրանական տեղեկատվական հարթակներում այս թեմայի շուրջ բավականին հետաքրքիր քննարկումներ են, որոնց ընթացքում ավելի ու ավելի վստահ են հնչում տեսակետները, որ Իրանի նախագահ Ռաիսիի առեղծվածային ավիավթարը ամենևին դժբախտ պատահար չէր:

Add new comment

From the author

Զատուլին
We cannot under any circumstances consider Armenia’s latest elections democratic — Zatulin
Նիկոլ
If there Is an Invitation, I will go to Baku in 2029 — Nikol Pashinyan
Մագատէ
Iran’s Enriched Uranium Stockpiles to Be Destroyed On-Site Under IAEA Supervision
Իրան
The United States and Iran Have Signed a Peace Agreement Consisting of 14 Points
Ֆիդան
Turkey is ready to normalize relations with Armenia when the necessary conditions are in place: Turkish Foreign Minister
Անտեր
“We will never forget what the Armenians did to us”: Aliyev