Ադրբեջանի ՌՕՈՒ-ն Կասպից ծովում էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանությանն ուղղված զորավարժություններ է անցկացրել
Ընթացիկ տարվա ուսումնական պլանի համաձայն՝ Ադրբեջանի ռազմածովային ուժերը «Ծովային էներգետիկ ենթակառուցվածքների պահպանություն և պաշտպանություն» թեմայով մարտավարական վարժանքներ են անցկացրել մարտական կրակոցներով:
Ըստ «Դետքի»՝ այս մասին հայտնում է Minval.az-ը:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հետևել է զորավարժություններիընթացքին:
Նշվում է, որ վարժանքների հիմնական նպատակը հրամանատարների գործնական հմտությունների կատարելագործումն էր օպերատիվ որոշումների կայացման և ծայրահեղ պայմաններում ուժերի կիրառման հարցում:
Զորավարժություններին մասնակցել են մարտական և օժանդակ նավեր, ռազմածովային աջակցության ուժեր, ինչպես նաև ռազմածովային հատուկ նշանակության ուժեր և ծովային հետևակի ստորաբաժանումներ:
Վարժանքների ընթացքում կատարվել են.
- Կասպից ծովի ադրբեջանական հատվածում էներգետիկ ենթակառուցվածքների պահպանության և պաշտպանության առաջադրանքներ,
- ափերին և կղզիներում հաջողությամբ կիրառվել են մարտավարական տարրեր՝ հատուկ գործողությունների ընթացքում պայմանական թշնամու ժամանակավոր բազաները հայտնաբերելու և ահաբեկչական խմբավորումները ոչնչացնելու համար,
- որոնողափրկարարական և աղետի ենթարկված նավի տարհանման գործողություններ։
Կենդանի կրակով մարտավարական վարժանքներում հատուկ ուշադրություն է դարձվել դժվարին պայմաններում նավերի կառավարմանը, ռազմածովային ուժերի և միջոցների միջև փոխգործակցության կազմակերպմանը, համակարգման և համատեղ գործողությունների կատարելագործմանը։
Add new comment