Հակոբ

Փաշինյանը վերահաստատեց` վաշինգտոնյան ակտը ոչ թե խաղաղության, այլ Հայաստանում խորհրդարանի ընտրության մասին է

Նիկոլ Փաշինյանը գծեց իր նախընտրական ծրագրի շրջանակը, այդպիսով վերհաստատելով, որ վաշինգտոնյան ակտը ոչ թե խաղաղության, այլ Հայաստանում խորհրդարանի ընտրության մասին է:

Այլապես, խաղաղության մասին ակտը կխոսեր ինքն իր փոխարեն, այլ ոչ թե այդ ակտի փոխարեն կխոսեր Նիկոլ Փաշինյանը, կամ ավելի շուտ՝ «կենաց կձոներ խաղաղությանը», գործնականում նենգափոխելով այն:

Նենգափոխելով, որովհետեւ խաղաղության հասնելն այն է, երբ դու կաս՝ եւ դու հասնում ես խաղաղության: Երբ խաղաղության գինը քո չլինելն է, ուրիշ ինչ ուզում ես դարձիր՝ դա արդեն խաղաղություն չէ։

Ընդ որում, մատուցվում է նաեւ թակարդի «բանաձեւը»՝ խնամեք խաղաղությունը:

Ասել կուզի՝ եթե խաղաղություն չլինի, ուրեմն դուք եք մեղավորը՝ վատ եք խնամել:

Փաշինյանը լավ է անում իր՝ իշխանությունը պահելու գործը:

Ուրիշ ինչ հասարակական-քաղաքական գործ է արվում Հայաստանում, որպեսզի հանրությունը չհայտնվի իր մարդկային պարզ ու հասկանալի ցանկությունների քարոզչա-քաղաքական թակարդններում: 

Սա մեծագույն հարցն է, որ առկա է Հայաստանում տարիներ շարունակ: Ու այդ հարցը սրվում է ամեն հաջորդ օր:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան

Add new comment