Հրթիռ

ՌԴ-ն թևավոր հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածել է Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանին

Օգոստոսի 19-ի գիշերը ռուսական զորքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ուկրաինայի Պոլտավայի մարզի վրա։ ՌԴ-ն կիրառել է անօդաչուներ թևավոր հրթիռներ և ԱԹՍ-ներ: Հարվածների հետևանքով ավելի քան 1,500 բաժանորդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Այս մասին հայտնեց Պոլտավայի մարզի ղեկավար Վլադիմիր Կոգուտը։

Նրա խոսքով՝ Կրեմենչուկի և Լուբենսկի շրջաններում գրանցվել են բեկորների ընկնելու դեպքեր։ Վնասվել են տեղական էներգետիկ ոլորտի ձեռնարկությունների վարչական շենքերը, Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը:

Լուբենսկի շրջանում հարձակման հետևանքով 1,471 տնային տնտեսություն և 119 իրավաբանական բաժանորդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ 

 

Add new comment