մմմ

Փեզեշքիանը՝ Իրանի դիրքորոշման մասին

Մեր սահմանն անցյալ տարիների ընթացքում եղել է բարեկամության և ժողովուրդների միջև կապի կամուրջ։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Փեզեշքիանը։

«Մենք մեր հարևանների խաղաղությունն ու հանգստությունն ենք ցանկանում, հատկապես մեր հարևան պետություն Հայաստանի համար, և համարում ենք, որ ինտեգրացիան, ինչպես նաև՝ բարեկամության գործոնը լավագույն գործոններն են անվտանգության պահպանման և զարգացման ուղիով շարժվելու համար»,- հայտարարել է  Փեզեշքիանը:

Իրանի նախագահը նաև հայտարարել է, որ իրենք ՀՀ տարածքային ամբողջականությունը միշտ են պաշտպանել և դեմ են տարածաշրջանում ուժի ցանկացած կիրառմանը։

 

Ըստ նրա՝ տարածաշրջանի ղեկավարումը պետք է լինի կովկասյան, և խնդիրների արտահանձնումը արտատարածաշրջանային պետություններին իրավիճակն ավելի է բարդացնում.

«Իրանի համար Կովկասում խաղաղությունը ռազմավարական առաջնահերթություն է, և մենք աջակցում ենք ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին։ Իրանի դիրքորոշումը եղել է Կովկասում սահմանների անփոփոխելիության մասին, ու կարծում ենք՝ դրանք աշխարհաքաղաքական մրցակցության պատճառ կարող են դառնալ»։

Add new comment