Submitted by detq-editor on
3

Իրանը ռազմածովային զորավարժություններում կենտրոնանում է ահաբեկչության դեմ պայքարի վրա

Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի հրամանատար Շահրամ Իրանին հայտարարել է, որ «Ծովային անվտանգության գոտի-2023» համատեղ զորավարժությունների ընթացքում կողմերը կենտրոնացած են եղել նաև ահաբեկչական հարձակման ենթարկված նավերի փրկության համակարգման վրա: Այս մասին տեղեկացնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։

Իրանին շեշտել է, որ ծովային զորավարժությունների հիմնական հենասյունը աշխարհի բոլոր նավաստիների ռազմածովային անվտանգությունն է։ «Ծովային անվտանգության գոտի-2023» համակցված զորավարժությունների առաջին օրվա առանցքը ծովահենների հարձակումների զոհ դարձած նավերի համակարգման, համագործակցության և փրկության հարցերն էին և ահաբեկչական հարձակումներին դիմակայելու ուղիները»,- ասել է նա։

Վերջինս զորավարժության նպատակներից մեկն է անվանել ծովային ահաբեկչության դեմ պայքարը։ Նրա խոսքով՝ այդ պայքարում ներգրավված են բոլոր առկա ռազմական միջոցները։ 

Իրանին նաև կոչ է արել դաշինք կազմել երկրների միջև, որոնք հարգում են միմյանց շահերը, որպեսզի ստեղծվի տարածաշրջանային կոալիցիա՝ հիմնված մարդկային հասարակության, հատկապես ծովագնացների նկատմամբ հարգանքի վրա:

Նշենք, որ «Ծովային անվտանգության գոտի-2023» զորավարժությունները Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի չորրորդ համատեղ զորավարժությունն են։ Այս տարի զորավարժություններին դիտորդի կարգավիճակով մասնակցել են նաև Ղազախստանն ու Պակիստանը։

Add new comment