Իրանը ցանկանում է վերահսկել իրավիճակը՝ զորքեր ուղարկելով Ղարաբաղ և նրա շրջակայք. թալիշ ակտիվիստ
Թալիշ ակտիվիստ Ռախիմ Շալիևը կարծում է, որ Իրանը ցանկանում է Հարավային Կովկասում վերահսկել իրավիճակը և զորքեր ուղարկել Արցախ, ինչպես նաև հարակից շրջաններ։ Ինչպես հայտնում է թալիշական «TolishMedia» լրատվականը, Շալիևի հայտարարությունն իր տելեգրամյան ալիքում տարածել է թալիշ հայտնի լրագրող և հասարակական-քաղաքական գործիչ Զաբիլ Մահարրամովը։
Շալիևն անդրադարձել է Իրանի տարածաշրջանային քաղաքականությանը։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ իրանա-ադրբեջանական լարվածության վերաբերյալ ադրբեջանական մամուլում իրական որևէ վերլուծություն չկա։
«Մի խոսքով, Իրանը ցանկանում է վերահսկել իրավիճակը՝ զորքեր տեղակայելով Ղարաբաղում և նրա շրջակայքում»,- ասել է նա։
Վերջինս շեշտել է, որ Իրանը նման սցենարի դեպքում կունենա 3 հիմնական առավելություն՝ նախևառաջ Արցախի հայ բնակչությանը պաշտպանողի կերպար կստեղծի, որով կնվազեցնի նաև Հայաստանի տարածքային ամբողջականությանն ուղղված սպառնալիքները, բացի դրանից՝ Ադրբեջանի ներսում ձեռք կբերի դրական հեղինակություն՝ չվնասելով խաղաղ բնակչությանը, քանի որ Արցախում և շրջակայքում ադրբեջանցիներ չեն բնակվում։ Նրա համոզմամբ՝ այդ պարագյում Թուրքիայի և Ադրբեջանի միջև միջանցքի գաղափարն անհնար կդառնա։
Add new comment