Նավ

Ադրբեջանը համալրում է նավատորմը թուրքական նորագույն «Salvo» ռազմանավերով

Ադրբեջանի ռազմածովային ուժերը պաշտոնապես ընդունել են թուրքական արտադրության Salvo անօդաչու ռազմանավերը։ Վերջիններս արդեն սկսել են օգտագործվել նավաստիների մարտական պատրաստության մեջ։

Ըստ «Դետքի»՝ այս մասին հաղորդում է Armiya.az-ը՝ հղում անելով YeniSafak-ին։

Նավերը արտադրվում են թուրքական Dearsan ընկերության կողմից՝ տեղական արտադրական հզորությունների ներգրավմամբ։ Յուրաքանչյուր նավի երկարությունը 14.79 մետր է, լայնությունը՝ 3.83 մետր, իսկ առավելագույն արագությունը տատանվում է 83-ից մինչև 111 կմ/ժ, ինչը դրանք դարձնում է իրենց դասի ամենաարագներից մեկը։

«Salvo»  անօդաչու նավերը կարող են չեզոքացնել թշնամու մակերեսային և օդային թիրախները, հագեցած են հրթիռային և հրետանային զենքի համակարգերով: Մարտական առաջադրանքներից բացի՝ դրանք կարող են իրականացնել հետախուզություն, հսկողություն և հավաքել օպերատիվ տեղեկատվություն:

Նոր անօդաչու թռչող սարքերն արդեն օգտագործվել են «Ծովային էներգետիկ ենթակառուցվածքների անվտանգությունն ու պաշտպանությունը» թեմայով մարտական կրակով մարտավարական վարժանքներում։

Ադրբեջանի ռազմածովային ուժերում ծառայության մտած «Salvo» նավերի ճշգրիտ թիվը դեռևս չի հրապարակվել։ Այնուամենայնիվ, փորձագետները նշում են, որ դրանց հայտնվելը զգալիորեն կբարձրացնի երկրի կարողությունները ծովային անվտանգության և Կասպից ծովում ռազմավարական օբյեկտների պաշտպանության ոլորտում։

Add new comment