Submitted by H.Aslanyan on
Էրդողան

Թուրքիայում կրկին սկսել են խոսել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին. քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.

«Թուրքիայում կրկին սկսել են խոսել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին։

Թուրքիայի Տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրարօղլուն հայտարարել է, որ Կարս–Իգդիր–Արալըք–Դիլուջու երկաթուղու շինարարությունը կմեկնարկի օգոստոսի 22-ին։

«Նոր ճանապարհը նշանակալի ներդրում կունենա Հարավային Կովկասում տնտեսական համագործակցության զարգացման գործում, իսկ «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ ընդհանուր առմամբ կբարձրանա բեռնափոխադրումների արդյունավետությունը լայն տարածքում՝ Պեկինից մինչև Լոնդոն»,- ընդգծել է Ուրարօղլուն։

Հիշեցնեմ, որ այս Ուրարօղլուն ամբողջ ընթացքում միշտ խոսել է այսպես կոչված միջանցքի մասին, և հիմա` անգամ վաշինգտոնյան պայմանավորվածություններից հետո վերջինս կրկին կառչած է այդ գաղափարին։

Այս նախագիծը շուրջ 224 իմ երկարություն է ունենալու, որը ըստ բաց աղբյուրների ֆինանսավորվում է արտաքին վարկային միջոցներով` 2,4 միլիարդ եվրոյի չափով։ Ըստ թուրքական կողմի, այս ճանապարհը ծառայելու է տարեկան 5,5 միլիոն ուղևոր և 15 միլիոն տոննա բեռ տեղափոխելու համար։

Շինարարության ընթացքում նախատեսվում է կառուցել հինգ թունել, 10 կամուրջ և այլ ենթակառուցվածքներ, ինչը ըստ Ուրարօղլուի, լրացուցիչ խթան կտա երկրի արևելյան շրջանների (հատկապես Արեւմտյան Հայաստանի) տնտեսությանը»։

Add new comment

From the author

Զատուլին
We cannot under any circumstances consider Armenia’s latest elections democratic — Zatulin
Նիկոլ
If there Is an Invitation, I will go to Baku in 2029 — Nikol Pashinyan
Մագատէ
Iran’s Enriched Uranium Stockpiles to Be Destroyed On-Site Under IAEA Supervision
Իրան
The United States and Iran Have Signed a Peace Agreement Consisting of 14 Points
Ֆիդան
Turkey is ready to normalize relations with Armenia when the necessary conditions are in place: Turkish Foreign Minister
Անտեր
“We will never forget what the Armenians did to us”: Aliyev