Իսրայելը հարձակում է սկսել Գազայի վրա
Իսրայելական բանակը հարձակում է սկսել Գազա քաղաքի վրա։ Այս մասին օգոստոսի 20-ի երեկոյան հայտարարել է Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) խոսնակ, գեներալ Էֆի Դեֆրինը։
Նրա խոսքով՝ IDF ստորաբաժանումներն արդեն վերահսկում են քաղաքի ծայրամասերը։ Առաջիկայում գործողությանը կմիանան լրացուցիչ ուժեր։ «Քաղաքացիական բնակչությանը հասցված վնասը նվազագույնի հասցնելու համար IDF-ը կզգուշացնի քաղաքացիական բնակչությանը և թույլ կտա նրանց տարհանվել», - ասել է նա։
Դեֆրինը հավելել է. «Մենք շարունակում ենք օգնություն տրամադրել Գազայի հատվածի քաղաքացիական բնակչությանը և ընդլայնում ենք այն։ Կստեղծվեն լրացուցիչ օգնության բաշխման կենտրոններ։ Այս մոտեցումը կնվազեցնի բնակչության կախվածությունը «Համաս»-ից»:
Add new comment