Իրանը հայտարարել է Հնդկական օվկիանոսում հրթիռային զորավարժությունների մասին
Իրանի ռազմածովային ուժերը հրթիռային վարժանքներ կանցկացնեն Օմանի ծոցում և Հնդկական օվկիանոսի հյուսիսում՝ օգտագործելով լայն հեռահարության թևավոր հրթիռներ։ Վարժանքները տեղի կունենան հինգշաբթի և ուրբաթ՝ օգոստոսի 21-22-ը։
Ինչպես հաղորդում է «Դետքը»՝ հղում անելով Tasnim գործակալությանը, այս մասին հայտարարել է զորավարժությունների պաշտոնական ներկայացուցիչ, կապիտան Աբբաս Հասանին։
«Իրանի ռազմածովային ուժերի «Կայուն ուժ» հրթիռային զորավարժությունները կանցկացվեն առաջիկա երկու օրերի ընթացքում Հնդկական օվկիանոսի հյուսիսում և Օմանի ծոցում՝ մակերևութային, սուզանավային, օդային, ափամերձ և ծովային հրթիռային ստորաբաժանումների մասնակցությամբ»,- ասել է Հասանին։
Նա նշել է, որ առաջիկա զորավարժությունների ընթացքում Իրանի զինված ուժերը կկիրառեն կարճ, միջին և մեծ հեռահարության լայն հեռահարության թևավոր հրթիռներ՝ մակերեսային թիրախներին հարվածելու և ոչնչացնելու համար։ Հասանին հավելե է, որ կօգտագործվեն նաև անօդաչու թռչող սարքեր։
Add new comment