Submitted by H.Aslanyan on
Նիկոլ

Պետք է չշարունակենք Ղարաբաղյան շարժումը. քաղաքացիներն ինձ նման հասկացել են՝ առանց այդ որոշման խաղաղություն հնարավոր չէ. Փաշինյան

Ես Ղարաբաղյան շարժմանը մասնակցել եմ յոթերորդ դասարանից և Ազգային ժողովի ամբիոնից ասել եմ, որ իմ՝ որպես վարչապետ փորձառության և վերլուծություն հետևությունն այն է, որ մենք պետք է չշարունակենք Ղարաբաղյան շարժումը։ Ես այդ հայտարարությունը արել եմ 2025 թվականի մարտին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հետո հայտարարել եմ, որ ես այդ ուղեգծով եմ առաջնորդելու Հայաստանի Հանրապետությունը և եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները համարում են, որ այսպես չպետք է լինի, ես ինքս քաղաքացիներին կոչ եմ անում հեղափոխություն անել», - նշել է Նիկոլ Փաշինյանը, հավելելով՝ ենթադրում եմ, որ աշխարհի առաջին և միակ վարչապետն եմ, ով  կոչ է արել հեղափոխություն անել այն պարագայում, երբ որ քաղաքացին համաձայն չէ հռչակված ռազմավարության հետ։ 

Նա ասել է, որ փաստն այն է, որ  քաղաքացիները չեն արել այդ հեղափոխությունը, որովհետև իր նման հասկացել են՝ առանց այդ որոշման կայացնելու խաղաղությունը ո՛չ գործնականում, ո՛չ տեսականորեն հնարավոր չէ:

«Հասկացան, որ այն դրույթը, որ ես առաջ եմ քաշել, որ ցավոք երկար ժամանակ և գուցե ի սկզբանե՝ ի տարբերություն մեզ, այլոց ընկալումը Ղարաբաղյան շարժման այլ է եղել և նրանք ընկալել են, որ դա շատ հարմար լծակ է, որպեսզի օգտագործվի, որ Հայաստանի ինքնիշխանությունը, պետականությունը, անկախությունը, բարեկեցությունը չկայանան և պետք է խոստովանել, որ այդ լծակը արդյունավետ օգտագործվել է», - նշել է նա։

Փաշինյանը նշել է, որ եկել է խաղաղության ժամանակաշրջանը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գոհունակությամբ են ընդունել խաղաղության հաստատման փաստը և դա հաստատող բազմաթիվ տվյալներ կան, իսկ դա հերքող ոչ մի փաստ չկա։

Add new comment

From the author

Զատուլին
We cannot under any circumstances consider Armenia’s latest elections democratic — Zatulin
Նիկոլ
If there Is an Invitation, I will go to Baku in 2029 — Nikol Pashinyan
Մագատէ
Iran’s Enriched Uranium Stockpiles to Be Destroyed On-Site Under IAEA Supervision
Իրան
The United States and Iran Have Signed a Peace Agreement Consisting of 14 Points
Ֆիդան
Turkey is ready to normalize relations with Armenia when the necessary conditions are in place: Turkish Foreign Minister
Անտեր
“We will never forget what the Armenians did to us”: Aliyev