Ադրբեջանական ահաբեկչական զորքերը ծանր սպառազինություն ու անձնակազմ են կուտակում Հայաստանի ու Արցախի ուղղությամբ

Ադրբեջանական ահաբեկչական զորքերը ծանր սպառազինություն ու անձնակազմ են կուտակում Հայաստանի ու Արցախի ուղղությամբ

Արցախի էսկալացիայի մասին լուրերը գնալով ավելի են տարածվում տեղեկատվական դաշտում։ Ոչ միայն Արցախի շրջանում, այլև Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մյուս հատվածներում ադրբեջանական բանակի ակտիվությունը լրջորեն աճել է։ Համացանցում արդեն բազմաթիվ տեսանյութեր են պտտվում այն մասին, թե ինչպես են թուրք-ադրբեջանական ահաբեկչական զորքերը ծանր սպառազինություն ու անձնակազմ կուտակում Հայաստանի ու Արցախի ուղղությամբ։

Հայաստանի սահման են բերվում հրետանի, տանկեր, իսկ ադրբեջանական զինուժի ամենամեծ կուտակումները նկատվում են Վարդենիսի ու Ջերմուկի ուղղություններով։ Ադրբեջանական կողմը տարածվող տեսանյութերի մասին պետական մակարդակով ոչ մի հայտարարություն չի արել, իսկ մասնավոր լրատվական կայքերը հերքում են՝ ասելով, թե տեսանյութերը և նկարները պատերազմի օրերին են արված։ Ռուսական «Рыбарь» տելեգրամյան ալիքը գրում է, որ շարասյան մոտավոր վայրը Գանձակի շրջանն է։

Վերջին շրջանում ավելացել են ադրբեջանական տելեգրամյան ալիքներից ռազմատենչ հայտարարությունները։ Որոշ նյութեր են հրապարակվել Ադրբեջանի քարտեզով, ներառյալ Հայաստանի Սյունիքի մարզի ներկայիս տարածքը։ Այս ամենի ֆոնին հատկանշական է, որ Նովրուզի նախաշեմին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել էր, որ Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի իշխանությունների պայմանները խաղաղություն հաստատելու համար։

Միևնույն ժամանակ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին կից իրանական լրատվամիջոցներն ու ալիքները ևս մեկ անգամ նշել են, որ արցախյան հիմնախնդիրն ուժային ճանապարհով լուծելու փորձն անհապաղ արձագանքի կհանգեցնի։

Այս պահին իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջը թեժանում է, և ավելի ու ավելի շատ են նախադրյալները զինված հակամարտության վերսկսման համար։ Հավաքական Արևմուտքը շահում է Անդրկովկասում իրավիճակի սրացումից՝ այդկերպ փորձելով երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի հարավային սահմաններում Ուկրաինայում վերջինիս զինված ուժերի առաջիկա հարձակման ֆոնին։

Ադրբեջանի ձեռագրին հայկական կողմը վաղուց ծանոթ է։ Նման սցենարների մենք նոր չէ, որ ականատես ենք լինում։ Տեղեկատվական դաշտում նմանատիպ նյութերի տարածումն առաջին հերթին նպատակ ունի խուճապ առաջացնելու հասարակության մեջ և բնականաբար ճնշում գործադրելու ռուսական կողմի վրա՝ ռուսական ռազմական ներկայության գոտում իրավիճակն ապակայունացնելու սպառնալիքով։

Իրավիճակի վերաբերյալ ռուսական կողմի մեկնաբանությամբ՝ Ռուսաստանի խաղաղապահ զորքերի պատասխանատվության գոտին ընդգրկում է մասնավորապես չճանաչված Արցախի Հանրապետության տարածքը, բայց ոչ Հայաստանի մնացած մասը։ Արցախի վրա հարձակումը հղի է լուրջ էսկալացիայով, որը կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ առճակատման, ինչը չի մտնում ադրբեջանցիների՝ Արևմուտքի կողմից հրահրված ծրագրերի մեջ։

Հայաստանի հարավում՝ Սյունիքի մարզում, սադրանքները նույնպես կարող են հանգեցնել անկանխատեսելի արդյունքների և անմիջական արձագանքի հարևան Իրանի կողմից։ Թեհրանի իշխանությունները վերջերս ևս մեկ անգամ հայտարարել են, որ տարածաշրջանում սահմանների ուժային փոփոխությունը պատրվակ կդառնա հակամարտությանն Իրանի զինված ուժերի միջամտության համար։ Ադրբեջանական կողմը ևս գիտակցում է, որ տարածաշրջանում իրանական ազդեցության ուժեղացումը խիստ սահմանափակում է Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական ենթադրյալ ագրեսիային աջակցելու առումով։

Add new comment