Զելենսկին պարզաբանել է՝ ինչու Չինաստանը չի կարող դառնալ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր
Ուկրաինան չի դիտարկում Չինաստանին որպես պատերազմից հետո անվտանգության հնարավոր երաշխավոր։ Քանի որ դրանք կարող են ապահովել միայն այն երկրները, որոնք իրականում օգնում են։ Ըստ РБК-Украина-ի՝ օգոստոսի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ինչո՞ւ երաշխիքների մեջ չի մտնում Չինաստանը։ Նախ, Չինաստանը հենց սկզբից մեզ չօգնեց դադարեցնել այս պատերազմը։ Երկրորդ, Չինաստանն օգնեց Ռուսաստանին՝ բացելով անօդաչու թռչող սարքերի շուկան»,- պարզաբանել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին հիշեցրել է, որ Չինաստանը Բուդապեշտի հուշագրի ստորագրողների թվում էր, «սակայն որևէ քայլ չձեռնարկեց, երբ Ռուսաստանը բռնակցեց Ղրիմը»։
Նա միաժամանակ նշել է, որ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ են անհրաժեշտ «միայն այն պետություններից, որոնք պատրաստ են իրականում օգնել և 2022 թվականի փետրվարի 24-ից հետո արդեն իսկ աջակցություն են ցուցաբերել»։
Add new comment