Submitted by detq-editor on
Թուրքիան հաստատել է, որ չի ճանաչում Ղրիմի կցումը Ռուսաստանին, և այն որակել է «անեքսիա»

Թուրքիան հաստատել է, որ չի ճանաչում Ղրիմի կցումը Ռուսաստանին, և այն որակել է «անեքսիա»

Թուրքիան հաստատել է, որ չի ճանաչում Ղրիմի կցումը Ռուսաստանին, և այն որակել է «անեքսիա»

Օրերս Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ իրենք չեն ճանաչում Ղրիմի կցումը Ռուսաստանին և հաստատել են իրենց աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

Նախարարությունը գրավոր հայտարարություն էր տարածել Ղրիմի՝ Ռուսաստանին կցվելու 9-րդ տարելիցի վերաբերյալ։

Հայտարարության մեջ ասվում է․ «Բռնակցման տարելիցի կապակցությամբ մենք հաստատում ենք, որ չենք ճանաչում այս իրավիճակը և վերահաստատում ենք մեր աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Ղրիմի թաթար թուրքերի՝ Ղրիմի բնիկ բնակիչների վիճակը միշտ էլ առաջնահերթություն է եղել մեր երկրի համար։ Թուրքիան այսուհետ ևս աջակցություն կցուցաբերի Ղրիմի թաթարների մեր սերունդներին՝ երաշխավորելով, որ նրանք կապրեն անվտանգ և խաղաղ իրենց պատմական հայրենիքում՝ Ղրիմում՝ պահպանելով իրենց ինքնությունը»։

Add new comment