Submitted by H.Aslanyan on
Հայաստանյան հանրությանը փորձում են մոլորեցնել, թե Արցախի հայության վերադարձի իրավունքից հրաժարումն, իբր, զուգաչափ արձագանք է գտել նաև Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից, որն, իբր, հրաժարվել է, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» պահանջից կամ դա առաջ չի մղելու։  Այս մասին գրել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:  «Իրականում նման որևէ ազդանշան չկա։ Ընդհակառակը՝ հենց նույն Բաքվի բարբարոսական քարոզչամեքենայի ամենատխրահռչակ ռեսուրսներից մեկը բացահայտորեն խոստովանում է,

Մեր դեմ «սադրանքի գնացողները կրկին կզղջան». Ալիևի ակնարկը` Ռուսաստանի հասցեին

Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը.

Բաքվի բարբարոսական վարչախմբի բռնազավթման մեջ գտնվող Արցախի Քարվաճառում, երեկ այդ վարչախմբի պարագլուխը խոսելով արհեստածին Ադրբեջանի ռազմական կարողությունների ավելացման մասին, ոչ միայն հայտարարել է, որ իրենց դեմ «սադրանքի գնացողները կրկին կզղջան», ինչը դատելով «կրկին», բառից անթաքույց սպառնալիք է Հայաստանին, այլ նաև առանց երկրի անուն նշելու, թափանցիկ ակնարկ է արել Ռուսաստանի հասցեին՝ պնդելով, որ 2020-23թթ. ընթացքում ոչնչացված կամ ռազմավար վերցված 5-6 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինությունը Հայաստանին էր տրամադրվել անվճար՝ «բռնազավթումը» շարունակելու և «ադրբեջանցիների վերադարձը» թույլ չտալու նպատակով։ 

Ակնհայտ է, որ վերջին շրջանում գրեթե ամեն օր Ուկրաինայի տարածքում ադրբեջանական տարբեր մակարդակների ներգրավվածությամբ նավթագազային ենթակառուցվածքներին և դրան զուգահեռ՝ Ռուսաստանի ներսում, այսպես կոչված, «ադրբեջանական սփյուռքին» հասցվող ռազմավարական նշանակության ռուսական ցավոտ հարվածների ֆոնին, Բաքվի բռնապետը թեկուզ փոքր-ինչ վախվորած, սակայն փորձում է ցանկացած հնարավորություն օգտագործել գոնե տեղեկատվական-քարոզչական տիրույթում դեմքը պահպանելու համար, քանի որ Ռուսաստանին հողի վրա հակադարձելու որևէ ազդու գործիքակազմ ուղղակի չունի։ 

 

Add new comment