Submitted by H.Aslanyan on
Աշոտ

Ադրբեջանը ոչնչացրել է օկուպացված Ստեփանակերտում գտնվող Աշոտ Ղուլյանի հուշարձանը

Օգոստոսի 24-ին՝ Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկոր) հիշատակի օրը, մենք ստիպված ենք արձանագրել հերթական մշակութային հանցագործությունը․ Ստեփանակերտի կենտրոնում ոչնչացվել է նրա հուշարձանը։ Այս մասին գրել է Արցախի մշակութային և զբոսաշրջության զարգացման գործակալությունը։

«Աշոտ Ղուլյանի հուշարձանը, որը ստեղծվել էր հայտնի հայ քանդակագործ Յուրի Սամվելիանի կողմից, տեղադրվել էր 1996 թվականին՝ նրա թաղման վայրում, նույնանուն զբոսայգում։ Ավելի շուտ հերոսի մասունքները տեղափոխվել էին նրա ծննդավայր Խնձրիստան, սակայն այսօր նրա գերեզմանի վիճակի մասին տեղեկություններ չկան։

Հուշարձանների ոչնչացումը ոչ միայն վանդալիզմ է, այլև Ադրբեջանի համակարգված քաղաքականություն, որն ուղղված է Արցախի ժողովրդի հերոսների հիշողությունն ու մշակութային ինքնությունը ջնջելուն։ Այսպիսի գործողությունները կոպտորեն խախտում են մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային կոնվենցիաները և արցախցիների իրավունքները՝ հիշողությունը, պատմությունը պահպանելու և իրենց հայրենիք վերադառնալու։

Մենք պարտավոր ենք բարձրաձայնել․ Ադրբեջանի պատասխանատվությունը մշակութային ժառանգության ոչնչացման համար պետք է արձանագրվի միջազգային հանրության կողմից։ Միևնույն ժամանակ պետք է ընդգծել, որ մշակութային ժառանգության լավագույն պաշտպանությունը Արցախի ժողովրդի անքակտելի վերադարձի իրավունքի ապահովումն է»։

Add new comment

From the author

Զատուլին
We cannot under any circumstances consider Armenia’s latest elections democratic — Zatulin
Նիկոլ
If there Is an Invitation, I will go to Baku in 2029 — Nikol Pashinyan
Մագատէ
Iran’s Enriched Uranium Stockpiles to Be Destroyed On-Site Under IAEA Supervision
Իրան
The United States and Iran Have Signed a Peace Agreement Consisting of 14 Points
Ֆիդան
Turkey is ready to normalize relations with Armenia when the necessary conditions are in place: Turkish Foreign Minister
Անտեր
“We will never forget what the Armenians did to us”: Aliyev