ՌԴ ՀՕՊ-ը դեպի Մոսկվա թռչող ԱԹՍ է խոցել․ Սոբյանին
ՌԴ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են երկու անօդաչու թռչող սարքեր, որոնք թռչում էին դեպի Մոսկվա։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
«Պաշտպանության նախարարության ՀՕՊ ուժերը խոցել են Մոսկվա թռչող երկու անօդաչու թռչող սարքեր։ Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայության մասնագետները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Add new comment