Հնդկ

Հնդկաստանը ծրագրում է 10 տարվա ընթացքում տեղակայել հզոր հակահրթիռային պաշտպանության համակարգ

Հնդկաստանի իշխանությունները մտադիր են առաջիկա 10 տարիների ընթացքում շահագործման հանձնել լայնածավալ հակահրթիռային պաշտպանության համակարգ, հայտարարել է Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետ Անիլ Չաուհանը։

«Չաուհանն ասել է, որ Հնդկաստանը ակնկալում է, որ իր տեղական արտադրության հակահրթիռային պաշտպանության համակարգը շահագործման կհանձնվի տասնամյակի ընթացքում»,- հաղորդում է Bloomberg-ը։

«Նոր տեխնոլոգիաների և ռազմական տեխնիկայի վերաբերյալ» սեմինարում ելույթ ունենալով՝ Չաուհանը նշել է, որ հակահրթիռային վահանը, որը կոչվում է «Սուդարշանա Չակրա» և նման է Իսրայելի «Երկաթե գմբեթին», կպաշտպանի ռազմավարական, քաղաքացիական և ազգային նշանակության օբյեկտները։

Add new comment