Ռուբիոն Իսրայելի ԱԳ նախարարի հետ կքննարկի Գազայի հարցը․ Reuters
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն օգոստոսի 27-ին նախատեսում է հանդիպել Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի հետ՝ Գազայի հատվածում հակամարտության կարգավորման ուղիները քննարկելու համար: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Պետդեպարտամենտի ներկայացուցչին։
Նշվում է, որ երկու երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը տեղի կունենա Վաշինգտոնում՝ Պետդեպարտամենտում։
Add new comment