Իսրայելական հարձակումներից Սիրիայում զինվորականներ են զոհվել
Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերը թիրախավորել են Դամասկոսի շրջանի ալ-Կիսուա քաղաքի մոտակայքի ռազմական օբյեկտը, որի հետևանքով Սիրիայի պաշտպանության նախարարության վեց զինվորականներ են զոհվել։ Այս մասին հայտնում է Syria TV-ին։
Տեղեկություններ են հաղորդվում նաև 4 վիրավորների մասին։
Բացի այդ, կեսգիշերից հետո իսրայելական ուժերը ներխուժել են Կունեյտրայի շրջանի Սուեյսա քաղաք և կրակ բացել բնակելի թաղամասերի վրա։ Նրանք ձերբակալել են մի երիտասարդի։
Add new comment