Submitted by H.Aslanyan on
Bbn

Հայկական կողմը 5 տարի կառուցողական մոտեցում չի ցուցաբերել Ադրբեջանի օրինական խնդրանքներին, ուստի դիմել եմ Թրամփին միջանցքի հարցով. Ալիև

Ալիևը հայտնել է, որ Թրամփին ուղերձ է հղել, և դրանից հետո է ԱՄՆ նախագահն իր անունը տվել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»

Ադրբեջանի նախագահը «Al Arabiya»-ին տված հարցազրույցում ասել է, որ Սյունիքով անցնող ճանապարհի հարցով դիմել է Թրամփին` ադրբեջանցիների համար «անվտանգության միջազգային երաշխիքներ» ապահովելու նպատակով, ԱՄՆ վարչակազմը հարցին պատշաճ ուշադրությամբ է մոտեցել, և արդյունքում հայտնվել է TRIPP–ը («Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»), որն իրականացվելու է մոտ ապագայում։

Ալիևն ընդգծել է` Բաքուն 5 տարի բանակցել է Երևանի հետ, բայց հայկական կողմը կառուցողական մոտեցում չի ցուցաբերել Ադրբեջանի օրինական խնդրանքներին, Ադրբեջանն էլ ժամանակ չի կորցրել և սկսել է երկաթգիծ կառուցել դեպի հայկական սահման, որպեսզի այդ ճանապարհը միացնի Նախիջևանին։ 

Նա կարծում է, որ 42 կմ երկարությամբ երթուղի կառուցելը շատ ժամանակ չի պահանջի, և վստահեցրել է, որ Հայաստանը տարանցիկ վճարներ կստանա փոխադրումներից: Ալիևն այդ երթուղին անվանել է Ասիան Եվրոպայի հետ Ադրբեջանի տարածքով կապելու միակ միջոց՝ նշելով, որ այդպիսով «Զանգեզուրի միջանցքը» կամ TRIPP-ն այլընտրանք կդառնա:

«Եթե մենք կառուցեինք դա, մեկ տարում կվերջացնեինք, քանի որ մենք ավելի շատ փորձ ունենք երկաթուղիներ կառուցելու հարցում: Հայաստանին, հնարավոր է մի քանի տարի պահանջվի»,- նշել է նա։

Add new comment

From the author

Զատուլին
We cannot under any circumstances consider Armenia’s latest elections democratic — Zatulin
Նիկոլ
If there Is an Invitation, I will go to Baku in 2029 — Nikol Pashinyan
Մագատէ
Iran’s Enriched Uranium Stockpiles to Be Destroyed On-Site Under IAEA Supervision
Իրան
The United States and Iran Have Signed a Peace Agreement Consisting of 14 Points
Ֆիդան
Turkey is ready to normalize relations with Armenia when the necessary conditions are in place: Turkish Foreign Minister
Անտեր
“We will never forget what the Armenians did to us”: Aliyev