Submitted by H.Aslanyan on
Նիկ

Երբ արձանագրում ենք, որ խաղաղություն է հաստատվել, չենք արձանագրում, որ այլևս կողմերը որևէ հարց չունեն իրար. Փաշինյան

Ադրբեջանի նախագահն էլ իր հարցազրույցում արձանագրել էր՝ խաղաղության հաստատումը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև. բացի այդ երբ մենք արձանագրում ենք, որ խաղաղություն  է հաստատվել, մենք չենք արձանագրում, որ այլևս կողմերը որևէ հարց չունեն իրար: 

Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հարցազրույցում հնչեցրած մտքերին:

Փաշինյանը նշեց, որ միջպետական հարաբերությունների հաստատումը և զարգացումը դինամիկ պրոցես է, և կողմերն ունեն իրենց համաձայնությունները և ունեն իրենց անհամաձայնությունները, որոնք ընդհանուր պատկերի վրա չեն երևում:

«Ես իմ ուղերձում ասել եմ, որ խաղաղությունը խնամքի անհրաժեշտություն ունի և այդ խնամքը պետք է լինի անընդհատ և արձանագրումն այն է, որ այո՛, խաղաղությունը հաստատված է, և հաստատված խաղաղությունը պետք է դառնա ավելի ու ավելի ինստիտուցիոնալ: Իմ արձանագրումից հետո որևէ բան չի փոխվել և թույլ տվեք կռահել՝ չի էլ փոխվի»,- ասաց նա:

Add new comment

From the author

Զատուլին
We cannot under any circumstances consider Armenia’s latest elections democratic — Zatulin
Նիկոլ
If there Is an Invitation, I will go to Baku in 2029 — Nikol Pashinyan
Մագատէ
Iran’s Enriched Uranium Stockpiles to Be Destroyed On-Site Under IAEA Supervision
Իրան
The United States and Iran Have Signed a Peace Agreement Consisting of 14 Points
Ֆիդան
Turkey is ready to normalize relations with Armenia when the necessary conditions are in place: Turkish Foreign Minister
Անտեր
“We will never forget what the Armenians did to us”: Aliyev