250 պաղեստինցի ուսանող լքել է համալսարանները Հորդանան գետի արևմտյան ափ իսրայելական ներխուժման հետևանքով

250 պաղեստինցի ուսանող լքել է համալսարանները Հորդանան գետի արևմտյան ափ իսրայելական ներխուժման հետևանքով

250 պաղեստինցի ուսանող լքել է համալսարանները Հորդանան գետի արևմտյան ափ իսրայելական ներխուժման հետևանքով

Իսրայելում ապրող և Արևմտյան ափի պաղեստինյան համալսարաններում սովորող մոտ 10.000 պաղեստինցի ուսանող վերջին շրջանում բախվել է մարտահրավերների՝ պաղեստինյան քաղաքներ իսրայելական բանակի ներխուժման, ձերբակալությունների և սպանությունների պատճառով:

Նրանցից առնվազն 250-ը լքել են համալսարանները և վերադարձել իրենց բնակության վայրերն Իսրայելի տարածքում, «Arab News»-ի հետ զրույցում հաստատել են աղբյուրները։

Բուհերի ուսումնասիրությունների վրա մեծապես ազդել են համընդհանուր գործադուլները, Իսրայելի բռնության զոհերի սուգը և պաղեստինյան քաղաքների մուտքերի մոտ իսրայելական ռազմական անցակետերի ավելացումը, որի արդյունքում համալսարանները դադարեցրել են դասերը:

Մոտ 5000 ուսանող սովորում է Ջենինի արաբ-ամերիկյան, 3000-ը՝ Ալ-Նաջահ, 1100-ը՝ Աբու Դիսում գտնվող Երուսաղեմի և ևս 1000-ը՝ Հեբրոնի համալսարաններում:

Աղբյուրները հայտնել են, որ ուսանողների նկատմամբ իսրայելական ոտնձգությունների պատճառներից մեկն այն 8 միլիոն դոլարն է, որը պաղեստինյան համալսարանները տարեկան ստանում են այս ուսանողներից: Եթե նրանք դուրս գան պաղեստինյան համալսարաններից, այդ հաստատությունները կկորցնեն գումարը, իսկ իսրայելական համալսարանները կշահեն:

Իսրայելի տարածքից պաղեստինցի ուսանողները, որոնք սովորում են Արևմտյան ափի պաղեստինյան համալսարաններում, վերջիններիս համար եկամտի լավ աղբյուր են: Սա օգնում է պաղեստինյան տնտեսության աշխուժացմանը, քանի որ այս ուսանողները համալսարանների մոտակայքում ապրելու համար տներ են վարձակալում:

Ուսանողները որոշել են հրաժարվել համալսարաններում սովորելուց Իսրայելի հետապնդումների, հարցումների և հարցաքննությունների պատճառով՝ ի լրումն այդ քաղաքների անվտանգության վատթարացման: Այս ամենից բացի՝ Իսրայելի անվտանգության «Շին Բեթ» գործակալությունը ստեղծել է հատուկ ստորաբաժանում՝ վերահսկելու պաղեստինցի ուսանողներին:

Մեկնաբանելով այս հարցը՝ քաղաքական վերլուծաբան Ջալալ Բաննան ասել է. «Ուսանողները սովորում են աշխարհագրական մի տարածքում, որն անվտանգության մեծ մարտահրավեր է Իսրայելի համար, ուստի բնական է նրանց դիրքորոշումը»:

Միևնույն ժամանակ, Իսրայելի կրթության նախարարը մերժել է պաղեստինյան համալսարանների ուսանողների առաջարկը՝ պայմանագիր կնքել Իսրայելի ներսում արաբական քոլեջների հետ՝ իրենց ուսումն ավարտելու համար:

Իսրայելում բնակվող պաղեստինյան համալսարանի դասախոս Ամիր Ասսին վստահ է, որ Իսրայելի վարքագիծն այս առումով խայտառակություն է օկուպացիոն ուժերի համար, քանի որ Իսրայելի իշխանությունները չեն ցանկանում վերացնել այն խոչընդոտները, որոնց բախվում են պաղեստինցի ուսանողները:

Համալսարանի դասախոս Յուսեֆ Ջաբարինն այս առիթով ասել է. «Իսրայելը հրաժարվում է Իսրայելում պաղեստինցիների համար արաբական համալսարան հիմնելուց, որտեղ դասավանդում են արաբերենով, միևնույն ժամանակ չի ցանկանում, որ նրանք սովորեն պաղեստինյան համալսարաններում՝ անվտանգության պատրվակներով»:

 

 

Add new comment