Submitted by H.Aslanyan on
Հյուպատոս

Ձերբակալվել է Ավստրիայում ՀՀ հյուպատոսը` Ադրբեջանի օգտին լրտեսության կասկածանքով

«Հրապարակ»-ը գրում է.

Մեր տեղեկություններով՝ մոտ 2 ամիս առաջ աղմկահարույց ձերբակալություն է տեղի ունեցել ՀՀ դիվանագիտական կորպուսում, որը փորձել են գաղտնի պահել։

Ավստրիայում ՀՀ հյուպատոս ոմն Աշխեն Ալեքսանյանի՝ Հայաստան վերադառնալիս, օդանավակայանում ձերբակալել են:

Երիտասարդ կնոջ մոտ փաստաթղթեր են հայտնաբերել եւ կասկածել Ադրբեջանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ։

Դրանից հետո ԱԱԾ-ն մի ամբողջ օր խուզարկություն է իրականացրել ԱԳՆ շենքում` համակարգիչներն են ուսումնասիրվել, փաստաթղթեր են զննվել։

Եվ որոշվել է այս ձերբակալությունը գաղտնի պահել, քանի որ այն մեծ սկանդալի առիթ կարող է դառնալ։

Բանն այն է, որ որեւէ մեկին դիվանագիտական կորպուսում բարձր պաշտոնի նշանակելուց առաջ ԱԱԾ-ն ստուգում է նրա անցած ուղին, կասկածելի կապերը եւ այլն: Նշանակումն արվում է միայն համապատասխան մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո, որի արդյունքները զեկուցում են նշանակողին։

Հիմա ստացվում է, որ կա՛մ թերացել են, ինչը պատասխանատվության հարց է առաջացնում, կա՛մ էլ նշանակողներն են աչք փակել ինչ-ինչ հանգամանքների վրա։

Եվ ծածկադմփոցի շրջանակներում էլ համացանցից, բոլոր բաց աղբյուրներից ուղղակի վերացրել են Աշխեն Ալեքսանյանի վերաբերյալ տեղեկատվությունն ու անգամ նշանակման մասին պաշտոնական լուրը։

Բայց ԱԳՆ համակարգի հին աշխատակիցներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ շատ լավ է ճանաչում Աշխենին, նա սկզբում քաղծառայողի հաստիքի վրա էր, ապա աշխատանքի անցավ ԱԳՆ հյուպատոսական բաժնում եւ դիվանագետի կոչում ստացավ, որից հետո այլեւս տեղեկություն չունի նրա մասին:

 

 

 

Add new comment

From the author

Զատուլին
We cannot under any circumstances consider Armenia’s latest elections democratic — Zatulin
Նիկոլ
If there Is an Invitation, I will go to Baku in 2029 — Nikol Pashinyan
Մագատէ
Iran’s Enriched Uranium Stockpiles to Be Destroyed On-Site Under IAEA Supervision
Իրան
The United States and Iran Have Signed a Peace Agreement Consisting of 14 Points
Ֆիդան
Turkey is ready to normalize relations with Armenia when the necessary conditions are in place: Turkish Foreign Minister
Անտեր
“We will never forget what the Armenians did to us”: Aliyev