Ադրբեջանի բանակը պատրաստ է ցանկացած հնարավոր սադրանքի ցանկացած պահի. ադրբեջանցի պատգամավոր
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը.
«Ադրբեջանի բանակը պատրաստ է ցանկացած հնարավոր սադրանքի և ի զորու է պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունը։ Բնականաբար, մենք չենք կարող լիովին վստահ լինել, որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի և խաղաղությունը հաստատված կլինի։ Այս առումով՝ Ադրբեջանը պետք է պատրաստ լինի արձագանքել ցանկացած սցենարի ցանկացած պահի...»։
Նման հայտարարություն արել է Ադրբեջանի իշխող ուժի պատգամավոր Ազեր Բադամովը։
«Խաղաղասիրական» միտումների պակաս Ադրբեջանում չկա։ Ես էլ վերջապես որոշել էի ինձ կոնֆլիկտի մեջ չզգայի, գնայի խաղաղված «Աբեր-բայջանով» զբաղվեի, էն էլ չեն թողնում․․․
Add new comment