Submitted by H.Aslanyan on
Հայտարարության

Գործող վարչախմբի միակ նպատակը Ադրբեջանի պահանջների լեգիտիմացումն է և ժողովրդի աչքին այլընտրանքի բացակայության պատրանք ստեղծելը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Արթուր Խաչատրյանը, Գեղամ Մանուկյանն ու Քրիստինե Վարդանյանը հայտարարությամբ են հանդես եկել։

«Ս․թ․ օգոստոսի 27-ին Հանրային հեռուստաընկերության կողմից հեռարձակված հարցազրույցում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, թե, իբր, Ադրբեջանի հետ քննարկվող պայմանագրի նախագծում երբևէ չի դրվել կոնկրետ քարտեզ ամրագրելու հարցը։ Նա նույնիսկ հեգնանքով հարցնում է՝ «ի՞նչպես պետք է խաղաղության համաձայնագրում քարտեզ լիներ»։

Պաշտոնապես հայտարարում ենք․ Արարատ Միրզոյանը ստում է։

Նախաստորագրված փաստաթղթի համաձայնեցման գործընթացում հայկական կողմը ներկայացնողների առաջարկներում սահմանազատման և սահմանագծման հիմք էր առաջարկվում ընդունել 1974-1979 թվականների խորհրդային ԳՇ քարտեզները։ Ադրբեջանական կողմն առաջարկում էր ընդհանրական ձևակերպում` առանց հստակ թվականների քարտեզների ամրագրման:

Ինչպես երևում է նախաստորագրված փաստաթղթի հրապարակված տեքստից՝ Հայաստանը զիջել է նաև այս կետում՝ ընդունելով Ադրբեջանի հերթական պահանջը:

Սա նշանակում է՝ ՀՀ սահմանի հստակ ուրվագիծ փաստաթղթով չի ամրագրվել։ Այս փաստը ևս մեկ անգամ ցույց է տալիս․

– բանակցություններն ընթանում են Ադրբեջանի պահանջների ամբողջական բավարարման տրամաբանությամբ,

– Հայաստանի ներկայացուցիչները չեն արձանագրել որևէ ձեռքբերում, որը կպաշտպաներ մեր երկրի տարածքային ամբողջականությունը։

Այս հայտարարությունը հերքելու միակ տարբերակը բանակցված բոլոր փաթեթների ամբողջական հրապարակումն է։ Այդ դեպքում կբացահայտվի ներկայիս բանակցային «խմբի» ամբողջական թշվառությունը։

Գործող վարչախմբի նպատակը երբեք հայանպաստ ձևակերպումներ ապահովելը չի եղել։ Նրանց միակ նպատակը Ադրբեջանի պահանջների լեգիտիմացումն է և ժողովրդի աչքին այլընտրանքի բացակայության պատրանք ստեղծելը։

Սա է իշխանության էությունը՝ ստել, մոլորեցնել և հիմնավորել Ադրբեջանի պահանջները»,- ասվում է հայտարարությունում։

 

Add new comment

From the author

Զատուլին
We cannot under any circumstances consider Armenia’s latest elections democratic — Zatulin
Նիկոլ
If there Is an Invitation, I will go to Baku in 2029 — Nikol Pashinyan
Մագատէ
Iran’s Enriched Uranium Stockpiles to Be Destroyed On-Site Under IAEA Supervision
Իրան
The United States and Iran Have Signed a Peace Agreement Consisting of 14 Points
Ֆիդան
Turkey is ready to normalize relations with Armenia when the necessary conditions are in place: Turkish Foreign Minister
Անտեր
“We will never forget what the Armenians did to us”: Aliyev