Գերմանիայի պաշտպանության նախարարի համոզմամբ՝ եվրոպական երկրները պետք է արագ գործեն Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցում
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցում եվրոպական երկրները պետք է արագ գործեն։ Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»։
Բրյուսելում ԵՄ պաշտպանության և արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ Պիստորիուսն Ուկրաինային զինամթերքի մատակարարումներն առաջնահերթություն է համարել։ «Իմ տեսանկյունից՝ բացարձակ առաջնահերթություն, որ մինչև այս տարվա վերջ զգալի քանակությամբ անհրաժեշտ զինամթերք մատակարարվի Ուկրաինա»,- ասել է նա։
Պիստորիուսի խոսքով՝ այս նպատակին հասնելու համար Եվրոպան պետք է միավորի իր արտադրական հզորությունները։ Նա շեշտել է, որ Գերմանիան արդեն բանակցություններ է վարում ԵՄ գործընկերների և սպառազինությունների վաճառքով զբաղվող կոնցեռնների հետ։
Գերմանացի պաշտոնյան նաև հավելել է, որ Դանիան և Նիդեռլանդները մինչ այժմ շահագրգռվածություն են հայտնել նման համագործակցության նկատմամբ։
Add new comment