Submitted by detq-editor on
1111111

Պեսկովը հայտնել է, որ Թուրքիայի հետ գազային հանգույցի ստեղծումը բարդ աշխատանք է

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարծում է, որ Թուրքիայի հետ գազային հանգույցի ստեղծումը բարդ աշխատանք է։ Ինչպես հաղորդում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, Պեսկովն ասել է, որ նախագիծը չի կարող իրականացվել առանց ժամանակային ձգձգումների կամ տեխնիկական խնդիրների։

Պեսկովը շեշտել է՝ նման իրավիճակներն անխուսափելի են նաև թուրքական հանգույցի համատեքստում։  «Մենք կհետևենք, կշարունակենք աշխատել և համագործակցել թուրք գործընկերների հետ»,- ասել է նա։

Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահները նախապես հանձնարարել են մանրամասն մշակել Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու հարցը։

Բացի դրանից՝ այդ հանգույցով, մասնավորապես, հնարավոր կլիներ վերաուղղորդել գազի մատակարարումները վնասված «Հյուսիսային հոսքերից»։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Նովակն ասել է, որ խոսքը վերաբերում է ոչ միայն Թուրքիայում առևտրային հարթակ ստեղծելուն, այլև ենթակառուցվածքների զարգացմանը և հարավային ուղղությամբ մատակարարումների ավելացմանը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նախորդ տարվա հոկտեմբերին առաջարկել էր այդ երկրում գազային հանգույց ստեղծել։

Add new comment