Submitted by H.Aslanyan on
վրթանես

Այս քարերը ոչ միայն համազգային ցավի, այլև հպարտության խորհրդանիշ են․ Արցախի թեմի առաջնորդ

«Արցախի կանչ» հուշահամալիրի խաչքարերը միայն քարեր չեն, այլ համազգային ցավի, բայց և հպարտության խորհրդանիշ են։ 

Հուշակոթողի բացման արարողության ժամանակ այս մասին ասաց Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

«Սիրո, կարոտի, հիշողության և հավատարմության աստվածադիր զգացումներն այսօր վերստին համախմբել են ամենքիս «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ միասնական աղոթքով նվիրագործելու Արցախին նվիրված այս հոյակերտ հուշահամալիրը։ Եռաբլուրը, որ կարող ենք կոչել նաև քաջերի բլուր, ստեղծվել է Արցախյան գոյապայքարին զուգահեռ՝ երկրավոր վերջին հանգրվան դառնալով հազարավոր հայորդիների և ուխտավայր՝ ամբողջ հայ ժողովրդի համար։ Հարության հույսով այստեղ հանգստացող մեր նահատակներն ամեն օր շշնջում են յուրաքանչյուր գիտակից հայի ականջին, որ հայրենիքն ավելին է, քան միայն տեսանելի իրականությունը»,- ասաց Տեր Վրթանեսը։

Նա նշեց, որ հենց այս տեսիլքով են «Եռաբլուրում» հանգչող հերոսները գնացել մարտի դաշտ։

Add new comment

From the author

Մագատէ
Iran’s Enriched Uranium Stockpiles to Be Destroyed On-Site Under IAEA Supervision
Իրան
The United States and Iran Have Signed a Peace Agreement Consisting of 14 Points
Ֆիդան
Turkey is ready to normalize relations with Armenia when the necessary conditions are in place: Turkish Foreign Minister
Անտեր
“We will never forget what the Armenians did to us”: Aliyev